Ռանոսն ընդդեմ «Բավարիայի»․ Հայ հարձակվողի գոլային նորամուտը

Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի 1/32 եզրափակիչում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» արտագնա մրցավեճում 7։0 հաշվով առավելության հասավ «Բերսենբրուքի» նկատմամբ։ 73-րդ րոպեին հյուրերի կազմում դաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ Ռանոսը, որը 77-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ, իսկ արդեն 89-րդ րոպեին խփեց իր թիմի 7-րդ գնդակը։ Սա նրա առաջին գնդակ էր «Բորուսիայի» կազմում պաշտոնական մրցավեճերում։ Իսկ ընդհանուր առմամբ մեր ֆուտբոլիստը երկրորդ խաղում անընդմեջ դարձավ գոլի հեղինակ։ Ավելի վաղ, Բունդեսլիգային նախապատրաստվող «Բորուսիան» սեփական խաղադաշտում ընկերական հանդիպում էր անցկացրեց ֆրանսիական «Մոնպելիեի» հետ: Հաղթելով 2։0 հաշվով գերմանական թիմն ի վերջո խաղն ավարտել էր ոչ-ոքի 2։2 հաշվով։ «Բորուսիա-Պարկ» ստադիոնում առաջին գոլը նոր մրցաշրջանում խփել էր Ռանոսը, որն աչքի էր ընկել 30-րդ րոպեին։

Հաշվի առնելով Ռանոսի նպատովիչ նորամոտւն ու արդյունավետ ելույթները կարող ենք ասել, որ Հայաստանի ազգային թիմի հարձակվողը հայտ է ներկայացրել դառնալու «Բորուսիայի» հարձակման գծի առաջատարը։ Օգոստոսի 19-ին «Բորուսիան» Բունդեսլիգայի առաջին տուրի շրջանակներում հյուրընկալվելու է «Աուգսբուրգին»։ Սպասվում է, որ այդ օրը Ռանոսը նորամուտը կլինի թոփ-լիգայում։ Մեկ ամիս առաջ Ռոնոսի տրանսֆերային արժեքն ավելացել էր ավելի քան 3 անգամ և հիմա կազմում 1 միլիոն եվրո։ Մինչև հունիսի 29-ը Ռանոսի տրանսֆերային գինը 325 հազար եվրո էր։ Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կազմում Ռանոսն անց է կացրել 3 հանդիպում դառնալով 4 գոլի հեղինակ։ Նախորդ մրցաշրջանում հայ հարձակվողը «Բավարիա-2»-ի կազմում մասնակցել էր 38 հանդիպման, դարձել 21 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: Շատ էր խոսվում, որ գալիք մրցաշրջանում Ռանոսը կհայտնվի «Բավարիայի» հիմնական թիմում, բայց․․․։ Գերմանիայի առաջնության ավարտվելուն պես «Բորուսիան» առանց երկմտելու շահավետ պայմանագիր առաջարկեց հայ ֆուտբոլիստին այսպես ասած փախցնելով նրան։ Հավանականությունը մեծ էր, որ Ռանոսը կերկարաձգեր պայմանագիրը «Բավարիայի» հետ հիմնական թիմում ընդգրկվելու նախապայմանով, բայց․․․։ Ռանոսը որոշում կայացրեց խաղալ «Բավաիայից» կարգով ավելի ցածր թիմում, բայց դրսևորվելու հնարավորություն ստանալ Բունդեսլիգայում։

Սա միանգամայն ճիշտ և կառուցողական քայլ կարելի է համարել։ Հունիսի 16-ին Քարդիֆում տեղի ունեցած Ուելս-Հայաստան հանդիպումից հետո «Բորուսիայի» ֆեյսբուքյան պաշտոնական էջը հրապարակել էր Ռանոսի լուսանկարը, որի տակ գրված էր․ «Հիշեք այս անունը»։ Հիշեցնենք, որ Ուելսի դեմ խաղում Ռանոսը դուբլի հեղինակ էր դարձել։ «Բորուսիա» տեղափոխվելով կարճ ժամանակ անց Ռանոսի տրանսֆերային էական առաջընթաց գրանցեց, ինչը 20-ամյա ֆուտբոլիստի համար աննախադեպ վերելք կարելի է համարել։

Ինչևէ, սեպտեմբերին Հայաստանի ազգային հավաքականը կարևորագույն երկու հանդիպում է անցկացնելու 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում մրցելով Թուրքիայի և Խորվաթիայի հավաքականների հետ։ Մինչև Հայաստանի հավաքականին միանալը Ռանոսը պետք է 3 հանդիպում անցկանի «Բորուսիայում»։ Ի դեպ, երրորդ խաղում սեպտեմբերի 2-ին «Բորուսիան» Բունդեսլիգայի շրջանակներում մրցելու է Մյունխենի «Բավարիայի» հետ։ Չի բացառվում, որ Ռանոսը Հայաստանի ազգային հավաքականին միանա մասնակցելով և ինչու չէ աչքի ընկելով ին նախկին թիմի դեմ խաղում։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles