Ում ազդեցության տակ է եղել Էրիկ Իսրայելյանը․ Պետությունը կների՞ բռնցքամարտիկին

Բռնցքամարտի երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Էրիկ Իսրայելյանը Ararat TV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ զղջում է իր քայլերի համար և խնդրել է հնարավորության տալ Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Իսրայելյանը ներողություն է խնդրել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանից ինչես նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանից։ «Որոշ մարդկանց ազդեցության տակ էի: Ես էլ եմ սխալական, տաքացած էի: Դիմում եմ Հովհաննես Հովսեփյանին և Կարեն Գիլոյանին, որպեսզի ներողամիտ լինեն: Կարեն Գիլոյանն ինձ չի խաբել, ես եմ սխալ հասկացել: Ես էլ եմ մարդ, կարող եմ սխալվել: Խնդրում եմ, որ ինձ թույլ տան մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Խոսք եմ տալիս, որ նրանց հետ միասին Բաքվում կբարձրացնեմ Հայաստանի դրոշն ու բարձր կպահեմ մեր երկրի անունը»,- ասել է Էրիկ Իսրայելյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա մատին բռնցքամարտիկը հանդես էր եկել աղմակահարույց հայտարարությամբ․ «Իմ սիրելի հայ ազգ, ուզում եմ ձեզ տեղեկացնել կրկին անգամ, ես 2022թ. դարձել եմ Եվրոպայի և աշխարհի չեմպիոն: Հայաստանը 13 տարի բռնցքամարտում աշխարհի չեմպիոն չէր ունեցել, իսկ ես դարձա աշխարհի չեմպիոն: Մինչև այսօր ոչ մի բան չեն արել իմ տիտղոսների համար:Միշտ ցանկացել եմ հայ ազգիս դրոշը բարցրացնեմ, օրհներգը հնչեցնեմ: Ուղղակի ես նույնպես մարդ եմ, պետք չէ այդպես վարվել չեմպիոնի հետ: Ես հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և մեկնում եմ արտերկիր, այնտեղ կմենամարտեմ: Հիշեք իմ անունը և ազգանունը»։ Բռնցքամարտիկը նշել էր նաև որ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն խոստացել է իրեն օգնել բնակարան ձեռք բերելու հարցում, սակայն խոստումը չի կատարել։ Ըստ Իսրայելյանի՝ Գիլոյանն իրեն առաջարկել էր աղմուկ չբարձրացնել վստահեցնելով, որ ԿԳՄՍ-ն ֆինանսական աջակցություն կցուցաբերի։ Ի պատասխան այս պնդման Գիլոյանն իր հերթին հայտարարել էր․ «Պայմանավորվեցինք՝ կընդառաջեմ ու իրեն տրամադրվող ամսական նպաստն ու անվանական թոշակը միանգամից կփոխանցվի տան հիփոթեքի վճարմանը, մնում էր, որ նա կանխավճարի հարցը լուծեր: Ամեն ինչ իր սրտով էր, շատ երջանիկ էր ու շատ շնորհակալ: Ամենօրյա կապի մեջ էի, օգնում և աջակցում էի՝ ինչպես կարողանում էի մինչ այն պահը, երբ ասաց, որ կանխավճարը չի կարող վճարել … 4,5 մլն դրամի մասին էր խոսքը: Հարցրի, թե ինչ արեց այն գումարները, որ ստացել է, ասաց՝ իսկ ես ինչո՞վ ապրեի»։ Նշենք, որ լարված և տհաճ իրավիճակում Իսրայելյանին աջակցում և քաջալերում էին ընդդիմադիր մի շարք գործինչեր։ Ոմանք Իսրայելյանի այսպես կոչված դեմարշը փորձում էին օգտագործել ի նպաստ քաղաքականի շահերի, ընդդեմ իշխանությունների և վերջապես ընդդեմ պետության։ Դրա արդյունքում Կառավարությունն իր հուլիսի 6-ի նիտում, որոշել էր դադարեցրել սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար Էրիկ Իսրայելյանին ավելի վաղ տրված տարկետումը:

Որոշման համար հիմք է հանդիսացել «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի» մայիսի 4-ի գրությունը, որտեղ նշվել է, որ Էրիկ Արամի Իսրայելյանը չի հանդիսանում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ: Այո, ինչպես հայտարարել է Իսրայելյանը, տաղանդավոր բռնցքամարտիկը ընկնելով որոշ մարդկանց ազդեցության տակ դարձավ զոհը ընդդեմ պետության մղվող դավադիր պայքարի։ Հարցին՝ արդյոք զղջման պատճառը տարկետումից զրկվե՞լն է, Իսրայելյանը բացասական պատասխան է տվել․ «Որոշմանս պատճառն այն է, որ ես ցանկանում եմ Բաքվում մասնակցել Եվրոպայի առաջնությանը և ծածանեմ հայոց եռագույնը. ձեռքիցս չեմ ցանկանում բաց թողնել շանսը, քանի որ լավ մարզավիճակում եմ ու գիտեմ, որ կարող եմ դա անել»:

Ողջունելի է թերևս, որ հայ բռցքամարտիկը ի վերջո գիտակցեց և հասկացավ, որ գոյություն ունեն բարձր արժեքներ, որոնց դեմ գնալն ուղղակի անթույլատրելի է։ Իսրայելյանը գիտակցեց և հասկացավ, որ մեծ սպորտում հաջողությունների հասնելու գրավականը սեփական պետությունը սիրելն ու հարգելն է։ Այժմ գնդակը Բռմցքամարտի ֆեդերացիայի և ԿԳՄՍ-ի դաշտում է։ Թե ինչ որոշում կկայացնի այս կառույցները դժվար է ասել։ Կարծում ենք ճիշտ կլինի, որ բռնցքամարտի ֆեդերացիան Իսրայելյանին հավաքական վերադառնալու հնարավորություն տա։ Ի վերջո անսխալ մարդկ չկան։ Իսրայելյանը գիտակցեց իր սխալը ինչն ամենակարևորն է։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles