Հաղթանակ. Հայաստանը ծնկի բերեց նաեւ Լատվիային

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի երրորդ խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Լատվիայի ընտրանուն:

Խաղի մեկնարկում թիմերը փոխանակվում էին գրոհներով, բայց եզրափակող հատվածում հստակություն չկար: Խաղակեսի վերջնամասում Հայաստանի հավաքականը տարածքային առավելություն ուներ, իսկ Լատվիան շեշտը դնում էր արագ հակագրոհների վրա:

Եվ խաղի 35-րդ րոպեին Հայաստանի հավաքականն իրացրեց իրա հնարավորությունը: Տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց Նաիր Տիկնիզյանը: Նա առաջին գնդակը խփեց հավաքականի կազմում:

Թիմերն ընդմիջման գնացին Հայաստանի հավաքականի նվազագույն առավելությամբ` 1:0:

Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի ընտրանին գործում էր առաջին համարով, սակայն Լատվիան էլ հետ չէր մնում գրոհների կազմակերպման հարցում: Եվ նման մի գրոհների ժամանակ դիպուկ հարվածով աչքի ընկավ և հաշվի տարբերությունը վերականգնեց Սավալնիեկսը` 1:1: Հայաստանի հավաքականը բաց թողած գնդակից հետո նետվեց հետ բերելու կորցրածը և գրոհը գրոհի հետևից էր անցկացնում:

Հանդիպման վերջնամասում Լատվիայի հավաքականի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Տիգրան Բարսեղյանը:

Հայաստան-Լատվիա` 2:1:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հաջորդ հանդիպումը կանցկանցի սեպտեմբերի 8-ին` արտագնա խաղում մրցելով Թուրքիայի հավաքականի հետ:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles