Փախուստի տարբեր եթերաշրջաններ են եղել ընդդիմությունում` վազքից մինչև հայտարարություններ, սա էլ դրանցից մեկն է․ Արփի Դավոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների համատեղ տարածած հայտարարությանը, որով վերջիններս հայտնել են՝ չեն պատրաստվում մասնակցել վաղը կայանալիք 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին, որի ժամանակ ցուցմունք է տալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Դավոյանի, ընդդիմության փախուստը լավագույն միջոցն է հետագայում ճշմարտությունից հեռու մեկնաբանություններ անելու և կեղծ հայրենասիրություն խաղալու համար։

«Խորհրդարանական ընդդիմությունն այսօր հանդես եկավ հայտարարությամբ` «2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի» հունիսի 20-ի նիստում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մասնակցության և հրապարակային ցուցմունք տալու նախաձեռնության վերաբերյալ, որտեղ Քննիչ հանձնաժողովին տարբեր որակումներ տրվեցին և վաղը կայանալիք նիստը որակվեց «շոու», նշելով, որ իրենք չեն պատրաստվում դրան մասնակցել։

Վստահ եմ, որ վաղը, վերոնշյալ տեքստի հեղինակները և նրանց արբանյակները,թուղթ ու գրիչ առած, համակ ուշադրությամբ լսելու են նիստը և գրառումներ կատարելու։ Որից հետո Ազգային ժողովի ամբիոնից, տարբեր հարթակներում կամ, իրենց ավելի հաճելի տարբեր կետ էյէմներում, բոցաշունչ, հայրենասիրական տեքստեր են սփռելու։

Սակայն այս անգամ էլ ներկա չգտնվելու պատճառն այն է, որ փախուստը լավագույն միջոցն է հետագայում ճշմարտությունից հեռու մեկնաբանություններ անելու և կեղծ հայրենասիրություն խաղալու համար։

Նշեմ նաև, որ փախուստի տարբեր եթերաշրջաններ են եղել ընդդիմությունում` վազքից մինչև տարբեր հայտարարություններ, հետևաբար սա էլ դրանցից մեկն է..

Կարծում եմ, որ վաղը 5֊րդ շարասյունն իրեն լավագույնս կդրսևորի, թերևս ականատես կլինենք նաև այդ շարքերում նոր ծագող աստղերի»,- գրել է Արփի Դավոյանը։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles