Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում․ վարորդը տեղում մահացել է

հունիսի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 72 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, Mitsubishi մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում և բախվել երկաթե խողովակին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը փորձել են օգնություն ցուցաբերել քաղաքացիները, դուրս է բերվել ավտոմեքենայից, սակայն օպերատիվորեն ժամանած Սևանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները տեղում արձանագրել են նրա մահը։

Վթարի փաստով՝ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles