Ես ԱՄՆ-ն ավելի ռոմանտիկ երկիր եմ համարում, քան Սաուդյան Արաբիան. Էռերան` Մեսսիի մասին

Անդեր Էռերան կարծում է, որ Լիոնել Մեսսիի՝ «Ինտեր Մայամի» տեղափոխվելու որոշումը ճիշտ էր:

Մեսսին ավելի վաղ հաստատել էր, որ կարիերան կշարունակի MLS ակումբում։ Հաղորդվում էր նաև, որ արգենտինացի հարձակվողն առաջարկ ուներ «Ալ-Հիլալից»:

«Ես շատ ուրախ եմ նրա համար: Մայամին շատ գրավիչ վայր է նրա և իր ընտանիքի համար՝ ավելի մոտ Արգենտինային։ Սա լիգա է, որը արագ աճում է և երկիր, որը համաշխարհային տերություն է,-հայտնում է armsport.am-ը։

Ինձ դա ավելի շատ է դուր գալիս, քան Սաուդյան Արաբիան։ Ես ԱՄՆ-ն ավելի ռոմանտիկ երկիր եմ համարում։ Կարծում եմ, որ նա կմնա «Ինտեր Մայամիի» պատմության մեջ, և ես նրան ամենայն բարիք եմ մաղթում»,- ասել է «Աթլետիկի» կիսապաշտպանը, որը Մեսսիի հետ հանդես է եկել ՊՍԺ-ում։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles