Ռուսաստանի, Բելառուսի և Իրանի առաջնորդները չեն հրավիրվել Չարլզ III-ի թագադրմանը

Մեծ Բրիտանիան Չարլզ III թագավորի թագադրման հրավերներ չի ուղարկել մի շարք երկրների ղեկավարներին, այդ թվում՝ Ռուսաստանին, Բելառուսին և Իրանին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

Այն երկրների, որոնց ղեկավարները արարողության հրավեր չեն ստացել, թվում են նաև Մյանմարը, Սիրիան, Աֆղանստանը և Վենեսուելան։

Հրավերներն ստացել են այն տերությունների ղեկավարները, որոնց հետ Մեծ Բրիտանիան բարեկամական, դիվանագիտական ​​հարաբերություններ է պահպանում։ Հրավերներ են ուղարկվել այնպիսի երկրների դիվանագիտական ​​գերատեսչությունների ղեկավարներին, ինչպիսիք են Հյուսիսային Կորեան և Նիկարագուան։

Ընդհանուր առմամբ, թագադրման արարողությանը հրավիրված է 2200 հյուր՝ ներառյալ պետությունների ղեկավարները և թագավորական ընտանիքների ներկայացուցիչներ։ Թագադրմանը ԱՄՆ-ն կներկայացնի առաջին տիկին Ջիլ Բայդենը, իսկ Չինաստանը՝ փոխնախագահ Հան Չժենը։

Предыдущая статьяՊՍԺ-ն որոշել է պատժել Մեսսիին
Следующая статьяՔՊ-ն՝ ընդդեմ մամուլի

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles