ՊՍԺ-ն որոշել է պատժել Մեսսիին

Հայտնի է դարձել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին երկու շաբաթով մարզումներից հեռացնելու «Պարի Սեն Ժերմեն»-ի ղեկավարության որոշման մասին։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։

Ըստ հրապարակման՝ այս կերպ ակումբը ցանկանում է պատժել հարձակվողին Սաուդյան Արաբիա մեկնելու համար։ Մարզիկը մեկնումը չի համաձայնեցրել թիմի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի ու ֆուտբոլային խորհրդական Լուիս Կամպոսի հետ։ Նշվում է, որ այս ընթացքում արգենտինացուն աշխատավարձ չի վճարվի։

Մայիսի 1-ին ՊՍԺ-ից Մեսսիի հեռանալու մասին լուրերի ֆոնին հայտնի դարձավ, որ հարձակվողը թռել է Սաուդյան Արաբիա։ Նշվում է, որ ֆուտբոլիստն այնտեղ է ժամանել որպես արաբական երկրում զբոսաշրջության դեսպան։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles