Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանքը փակելը՝ Սումգայիթի, Մարաղայի ջարդերի, մեր Հայրենակիցներին ցեղասպանելու քաղաքականության շարունակությունն է. Վարդևանյան

Միջազգային իրավունքը ծաղրող ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Լաչինի (կյանքի) միջանքը փակելը՝ Սումգայիթի, Մարաղայի ջարդերի, մեր Հայրենակիցներին ցեղասպանելու քաղաքականության շարունակությունն է: Այսօր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ինչպես նաև այլ մարմիններ պարզապես կոչով են հանդես եկել Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ: Ոչ մի պատժամիջոց, ոչ մի պատժամիջոցի զգուշացում ադրբեջանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Արցախի Հանրապետության ավելի քան 120,000 մեր Հայրենակիցների բլոկադայի, առանց դեղամիջոցի մնալու, առանց ջեռուցման, հիվանդանոցների ու դպրոցների խափանման փաստերի պայմաններում միջազգային հանրության համար առաջանում է (միջազգային իրավունքում հայտնի jus cogens և erga omnes սկզբունքների տեսանկյունից) պարտավորություն գործելու, ինչը բացակայում է:

Ստեղծված իրավիճակն ակնհայտ հաստատում է, որ ճանաչում կամ անջատում հանուն փրկության սկզբունքները Հայաստանի իշխանությունների կողմից Արցախից հրաժարվելու փոխարեն ՊԱՅՔԱՐԵԼՈՒ դեպքում հստակ արդյունք կարող է տալ:

Արցախ ջան, իմ քույրեր ու եղբայրներ ջան, շատ լավ գիտեմ որքան ուժեղ եք, հենց Ձեզանից ենք ուժ ստանում…»,- գրել է Վարդևանյանը։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles