Ալիկ և Արա Բանդուրյանները կասկածվում են Հայաստանում հայտնի կայքերից մեկի հիմնադրին ու նրա աշխատակիցներին սպանության սպառնալիքներ տալու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հանցավոր աշխարհում հայտնի հեղինակություններ՝ քրեական պատմություններով հայտնի նորատուսցի եղբայրներ Արա և Ալիկ Բանդուրյանները սպանության սպառնալիքներ են հնչեցրել մի քաղաքացու նկատմամբ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ քաղաքացին Կոտայքի մարզում հաշվառված 46-ամյա Ա․Հ․-ն է և Հայաստանում հայտնի էլեկտրոնային կայքերից մեկի հիմնադիրն է, ու 42-ամյա Արա և 41-ամյա Ալիկ Բանդուրյանները կասկածվում են կայքի աշխատակիցների նկատմամբ սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեջ։ Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժին։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles