Թուրքիան պատրաստվում է Սիրիայի քրդաբնակ շրջաններում ցեղաuպանություն իրականացնել

  1. Գլխավոր Էջ
  2.  ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ
  3.  Թուրքիան պատրաստվում է Սիրիայի քրդաբնակ շրջաններում ցեղաuպանություն իրականացնել

Թուրքիան պատրաստվում է Սիրիայի քրդաբնակ շրջաններում ցեղաuպանություն իրականացնել

ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ11 Հունվար 2025 | 12:26Հունան Թադևոսյան

Թուրքիան պատրաստվում է Սիրիայի քրդաբնակ շրջաններում ցեղաuպանություն իրականացնել

Չնայած Բաշար ալ Ասադի կառավարության տապալմանն ու Սիրիայում իշխանության եկած ընդդիմադիր ուժերին, իրավիճակն, այնուամենայնիվ, շարունակում է մնալ կայուն լարված և նոր էսկալացիայի վտանգը, ըստ տեղացիների, շոշափելի է ամենուր։ Սիրիայում թափ է առնում նոր հակամարտություն, այս անգամ քրդերի դեմ։ 

«Էրդողանը պատրաստում է Սիրիայի քրդերի ցեղասպանություն։ Դա ակնհայտ երևում է։ Թուրքիան մեծ քանակով զենք-զինամթերք է տեղափոխում դեպի Սիրիայի քրդաբնակ շրջաններ։ Դրան զուգահեռ, Իսրայելի առաջնորդ Նեթանյահուն անհանգիստ է, քանի դեռ ամբողջությամբ չի վերահսկում Գոլանի բարձունքները։ Մենք էլ՝ հասարակ ժողովուրդս, արդեն հասկանում ենք, որ Սիրիայի նոր տերերը Էրդողանի կամակատարներն են։ Ու քանի դեռ Թուրքիայի ներկայությունը Սիրիայում ակնհայտ է, մեր մնալն այստեղ ուղղակի անհնար է։ Մի խոսքով, Սիրիայում ամեն ինչ գնալով ավելի է վատանում»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է հալեպաբնակ Գևորգ-Հովհաննես Ճոսլակյանը։

Թուրքիայի ցանկությունները կյանքի կոչելու համար Էրդողանին է միացել Սիրիայի նոր կառավարությունը, քանի որ, ըստ մեր զրուցակցի, նրանք ևս չեն ցանկանում, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունն իր տարածքում լինի։ Անգամ Ռեջեփ Էրդողանն է այս մասին խոսում բացեիբաց: «Քրդերի  ներկայությունը Սիրիայում կարմիր գիծ է թե՛ Թուրքիայի, թե՛ Սիրիայի նոր կառավարության համար»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։ 

Մեր զրուցակիցը, որ ընտանիքի հետ պատրաստվում է տեղափոխվել Հայաստան, համոզված է, որ Սիրիայի շուրջ սեղմվող օղակը էապես կազդի ողջ տարածաշրջանի ու Հայաստանի վրա։

Հունան Թադևոսյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *