«Ինչո՞ւ է Վոլոդյա Զելենսկին իրեն այդպես պահում». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Զելենսկիին հրահանգ է տրված Բելառուսին ներքաշել պատերազմի մեջ, որին երկիրը չի կարող դիմակայել։

«Արտասահմանի չարակամները նրան ճնշում են, որ պետք է մեզ ներքաշել այս պատերազմի մեջ: Ինչու՞ է Վոլոդյա Զելենսկին իրեն այդպես պահում: Մենք նորմալ, լավ հարաբերությունների մեջ էինք։ Իմ փոքրիկ ընտանիքը՝ նույնպես: Ի՞նչ է նա փնթփնթում, ի՞նչն է պակասում: Նրան հրաման են տալիս՝ ամեն կերպ երկիրը պատերազմի մեջ ներքաշել»,- ասել է Լուկաշենկոն։

«Եթե Բելառուսին ներքաշեն պատերազմի մեջ, դա ծանր կլինի․ մենք կարող ենք չդիմանալ։ Ժամանակը բոլորի գնահատականը կտա»,- հավելել է նա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *