Ռուսական զորքերը մեկ օրվա ընթացքում խոցել են ուկրաինական ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքներն ու սպառազինության պահեստները․ հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու հրետանին խոցել են ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները, սպառազինության պահեստները, ինչպես նաեւ Ուկրաինայի զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումները 164 շրջաններում», – ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են ԱՄՆ արտադրության HIMARS համազարկային համակարգի վեց ռեակտիվ արկ և 50 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք:
Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 652 ինքնաթիռ, 283 ուղղաթիռ, 39618 անօդաչու թռչող սարք, 590 զենիթահրթիռային համալիրներ, 20280 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 1507 մարտական մեքենա, դաշտային հրետանու 20270 հրանոթ և ականանետ, 29955 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա: