Եվրոպական միությունը պաշտոնապես հրաժարվել է Հունգարիային 1,4 միլիարդ եվրո հատկացնել

Եվրոպական միությունը պաշտոնապես հրաժարվել է Հունգարիային 1,4 միլիարդ եվրո հատկացնել իր միջոցներից, գրել են ԶԼՄ-ները։

Սա առաջին անգամ է, երբ դաշինքը դիմում է այսպիսի քայլի։ Ամիսներ առաջ հրապարակված զեկույցում Եվրահանձնաժողովը պնդել է, որ Հունգարիան չի համապատասխանում ԵՄ ժողովրդավարական չափանիշներին, մասնավորապես՝ քաղաքական ֆինանսների, շահերի բախման, ԶԼՄ-ների անկախության հարցերում:

Զեկույցի համաձայն՝ Հունգարիան պետք է մինչև 2024 թվականի վերջ անհրաժեշտ իրավական բարեփոխումներ իրականացներ, սակայն չի կատարել։ Վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ այդ գումարն իր երկրին է, և որ պայքարելու է դրա համար։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *