18-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է խանութի պատին և դռանը, տեղափոխվել հիվանդանոց․ Shamshyan

ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Տիտոգրադյան փողոցում Երևանի բնակիչ 18-ամյա Սերյոժա Պետրոսյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել խանութի ապակեպատ պատին և դռանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս․ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ս․ Պետրոսյանը ավտոմեքենա վարելու իրավունքի վկայական չի ունեցել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *