Բաշար Ասադը պետք է օգտվեր դադարից և հաշտվեր սիրիացի ժողովրդի հետ. Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի կառավարությունը պետք է օգտվեր մարտական գործողությունների դադարից՝ «սիրիացի ժողովրդի հետ հաշտվելու» համար, հայտնում է Al Jazeera-ն։

«Մենք արթնացանք նոր Սիրիայում։ Ռեժիմը փլուզվեց։ Եվ երկրի նկատմամբ վերահսկողությունը ձեռքից ձեռք է անցնում։ Եվ սա մի ժամում չի տեղի ունեցել», – ասել է նա Դոհայի ֆորումում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նշել է, որ Սիրիան վերջին 13 տարիների ընթացքում «խռովության» մեջ է եղել: «Սակայն 2016 թվականից Աստանայի գործընթացի շնորհիվ մենք նվազեցրինք իրավիճակի լարվածությունը և փաստացի սառեցրեցինք պատերազմը։ Վարչախումբը չօգտվեց այս հնարավորությունից՝ սեփական ժողովրդի հետ հաշտվելու համար։ Այսօր առավոտվա դրությամբ Սիրիան հասել է այն փուլին, երբ սիրիացի ժողովուրդն ինքն է որոշելու իր երկրի ապագան»,- հայտարարել է Ֆիդանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *