150 հազար մարդու խախտված իրավունքների վրա կառուցված խաղաղությունն անարդյունավետ է, անարդար և անիրագործելի. Արցախի ՄԻՊ (տեսանյութ)

Արցախի ժողովրդի հավաքական, անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքն անառարկելի է և անօտարելի: Այս մասին տեսաուղերձում ասել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Բռնի տեղահանությանը հաջորդած մեկուկես տարվա ընթացքում այն իր ամրագրումն է ստացել ինչպես միջազգային դատական ատյանների, այնպես էլ՝ միջազգային քաղաքական մակարդակում: Իրավունքը մնում է թղթի վրա, եթե բացակայում է այն պաշտպանելու հանձնառությունը:

Միջազգային հարթակներում այս ուղղությամբ տարվող աշխատանքները պարտադիր կերպով պետք է զուգորդվեն ՀՀ-ի կողմից այս հարցը բանակցային գործընթացի օրակարգում ներառելու հրամայականով:

Դա է հուշում հակամարտության տրամաբանությունը, պատմությունը և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում ՀՀ-ի ստանձնած պատասխանատվությունն ու պարտավորությունը:

150 հազար մարդու խախտված իրավունքների վրա կառուցված խաղաղությունն անարդյունավետ է, անարդար և անիրագործելի:

Մարտի 29-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի Ազատության հրապարակում մենք պետք է միասնաբար կանգնենք, վերահաստատենք հայրենիք վերադառնալու մեր ցանկությունը և պահանջենք ՀՀ-ից և միջազգային հանրությունից պատշաճ քայլեր ձեռնարկել մեր խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ»,-ասել է նա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *