Եթե ընտանիքում 2 հոգի աշխատում են, առողջապահական ծախսերի համար կարող են ստանալ 100,000 դրամ. նախարարը՝ հայտարարագրման մասին

Ես կուզեի հորդորել, որ անկանխիկի հետ կապված, անպայման ուշադրություն դարձնեն քաղաքացիները, որովհետև վարչապետն էլ երեկ հայտարարեց, անկանխիկ վճարումների պարագայում քաղաքացիների համար ընդլայնված ծրագրեր են լինելու։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Դրա համար այսօրվանից էլ մենք պետք է մեր վճարման մեխանիզմները փոխենք անկանխիկի։ Կարծում եմ վճարման այս նոր ձևաչափը մտել է մեր առօրյա, դարձել սովորական օգտագործման համար, և եթե մենք այս պարզ մեթոդից էլ կարող ենք օգուտներ քաղել, ինչո՞ւ չօգտվենք։ Այսօր ինձ ուղղվող հարցերից է, որ եթե մարդը սոցփաթեթի շահառու չի, բայց աշխատում է որևէ կրթական ՊՈԱԿ-ում կամ բժշկական կենտրոնում, ինչո՞ւ սոցփաթեթ չի հասնում։ Ես ուզում եմ շատ մեծ ուրախությամբ նշել, որ այս օրվանից մենք նաև հնարավորություն ենք ընձեռելու, որ սոցփաթեթի շրջանակներում ապահովագրության հնարավորությունը դառնա հասանելի նաև այս անձանց, ովքեր աշխատում են, ովքեր եկամտահարկ են վճարում և այդ վճարած եկամտահարկի վերադարձի միջոցով կարող են ապահովել նույնական փաթեթ»,- ասաց նա:

Ավանեսյանը նշեց, որ ընտանիքի անդամի համար ծախսված գումարը ևս կարող են հետ ստանալ, եթե այդ ծախսը կատարվել է անկանխիկ ձևով և 50,000 դրամի շրջանակներում:

«Ընտանիքի անդամներն են երեխաները, ծնողները, կինը, ամուսինը, և սա շատ կարևոր է ընդգծել, որ այո, և մենք խրախուսում ենք, որ ծնողները և կինը և ամուսինը, երկուսն էլ ծախսերն իրականացնելիս ուշադիր լինեն, որպեսզի կարողանան երկուսն էլ, եթե աշխատում են, հետ վերադարձ ունենան։ Ստացվում է, եթե ընտանիքից երկու հոգին աշխատում են և վճարում են եկամտահարկ, ապա նրանք միայն առողջապահական ծախսերի համար կարող են ստանալ ընդհանուր առմամբ 100,000 դրամի վերադարձ։ Ընդհանուր առմամբ, առողջապահական ծախսերի համար 50,000 դրամ, կրթական ծախսերի համար 100,000 դրամ, բայց ընդհանուր ոչ ավելի, քան 100,000 դրամ»,- ասաց նախարարը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *