Պիկեն առաջարկել է թիմերին միավորներից զրկել, եթե հանդիպումն ավարտվի 0։0 հաշվով

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն առաջարկել է թիմերին միավորներից զրկել, եթե խաղն ավարտվի 0-0 հաշվով։

«Չի կարող այնպես լինել, որ գնաս ֆուտբոլային մարզադաշտ, ծախսես 100, 200 կամ 300 եվրո, և խաղն ավարտվի 0-0 հաշվով։ Ինչ-որ բան պետք է փոխվի: Մի առաջարկ, որը կարելի է դիտարկել, այն է, որ եթե խաղն ավարտվի 0-0 հաշվով, ապա թիմերը միավորներ չեն վաստակում: Այդ դեպքում 70-րդ րոպեից հանդիպումն ավելի բաց կլինի»,- Պիկեի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Ժերար Պիկեն «Բարսելոնայի» երիտասարդական ակադեմիայի սան է: Նա 2023 թվականին ավարտել է կարիերան։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *