Ոստիկանությունում նոր ստանդարտների ներդրման ուղղությամբ ՆԳՆ-ն կարևորություն է տալիս ՄԹ փորձին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 24-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավարության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։

Դեսպանը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել աշխատանքում։

Արփինե Սարգսյանը, ողջունելով հյուրին, կարևորել է երկկողմ սերտ համագործակցությունը, որը զարգացման լայն հեռանկարներ ունի՝ ընդգրկելով մի շարք ուղղություններ։

Կողմերն անդրադարձել են 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կողմերի 17-րդ համաժողովին (COP-17) վերաբերող հարցերին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծառայություններում կանանց ներգրավվածության, հանրային անվտանգության ամրապնդման, միգրացիայի ոլորտում համագործակցության ակտիվացման, ինչպես նաև ոստիկանության ոլորտում նոր ստանդարտների ներդրման ուղղությամբ փորձի փոխանակման հարցեր։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *