Այդ հանգամանքը փաշինյանական իշխանությունը լավագույնս օգտագործում է. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը «սահմանազատման» իր պլանները Հայաստանի «վզին փաթաթելով» փորձելու է զուգահեռ լուծել «ադրբեջանական փախստականների» տխրահռչակ գաղափարը` դրանց տեղակայելու ՀՀ այն հատվածներում, որոնք իր համար ռազմավարական նշանակություն ունեն:

Այդ շրջանները գաղտնիք չեն և ադրբեջանցիները պարբերաբար հիշեցումներ են անում` Գեղարքունիքի ու Սյունիքի մարզեր:

Գեղարքունիքի մարզը նրանց համար խիստ կարևորություն ունի Սևանի լճի ռազմավարական նշանակության տեսանկյունից, իսկ Սյունիքը` Նախիջևանի ու Թուրքիայի միջև կապի, իսկ հետագայում դրա նկատմամբ ամբողջական վերահսկողության տեսանկյունից:

Սահմանազատման թեման որպես այդպիսին բարդ խնդիր է, և դրա էլեմենտները հիմնական մասով մատչելի չեն հանրային ընկալման տեսանկյունից ու այդ հանգամանքը փաշինյանական իշխանությունը լավագույնս օգտագործում է` երկրին սպասվող սպառնալիքները քողարկելու կամ դրա բնույթն ակնհայտ խեղաթյուրելու տեսանկյունից:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *