Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Լրատվամիջոցներով տարածվող լուրը, թե այսօր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին, չի համապատասխանում իրականությանը:
Ենթադրում եմ, որ անցյալ տարի այս օրը տեղի ունեցած հանդիպման մասին լուրը, լրատվամիջոցները ներկայացրել են, որպես այսօրվա լուր»