Թրամփը մտածում է «փրկել» TikTok սոցիալական ցանցը պաշտոնը ստանձնելուց հետո

Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է «փրկել» TikTok սոցիալական ցանցը պաշտոնը ստանձնելուց հետո՝ կարգադրելով 60 կամ 90 օրով հետաձգել այն արգելող կամ վաճառող օրենքը, գրել է «The Washington Post»-ը։

Անցյալ տարի Կոնգրեսի կողմից ընդունված օրենքը պահանջում է, որ TikTok-ի չինական սեփականատերը՝ ByteDance-ը, վաճառի հարթակը ամերիկյան ընկերությանը մինչև 2025 թվականի հունվարի 19-ը, հակառակ դեպքում ԱՄՆ-ում այն կարգելվի: Վաշինգտոնը մտավախություն ունի, որ այն կարող է Չինաստանի կողմից լրտեսության կամ քարոզչության գործիք ծառայել։

Հրամանը Թրամփի վարչակազմին ժամանակ կտա բանակցություններ վարելու վաճառքի կամ այլընտրանքային լուծման շուրջ։ Չորեքշաբթի օրը՝ հունվարի 15-ին, Գերագույն դատարանը որոշում չէր ընդունել հարթակը արգելելու կամ վաճառելու մասին օրենքի վերաբերյալ՝ հանրապետականների խոստումից հետո հարցը թողնելով անորոշ վիճակում: Անցյալ շաբաթ դատավորները հակված էին եղել արգելելու TikTok-ը, եթե դրա չինական մայր ընկերությունը չվաճառի հարթակը:

Թրամփն իր առաջին նախագահական ժամկետում պնդել է, որպեսզի սոցիալական ցանցը վաճառվի կամ արգելվի ԱՄՆ-ում, սակայն նրա դիրքորոշումը մեղմացել է այն բանից հետո, երբ այն կարևոր դեր է խաղացել Սպիտակ տուն վերադառնալու նրա արշավում, նշել է հրատարակությունը։ Նրա հաշիվն ունի ավելի քան 14 միլիոն հետևորդ: «Ես ջերմ զգացմունքներ ունեմ TikTok-ի նկատմամբ», — ասել էր հանրապետական գործիչն անցած ամիս:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *