Իսպանիայի կառավարությունը ծրագրում է 100 տոկոսանոց հարկ մտցնել Եվրամիության (ԵՄ) անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիների կողմից ձեռք բերված անշարժ գույքի վրա, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Գործակալության աղբյուրի համաձայն՝ վարչապետ Պեդրո Սանչեսն այդ միջոցառումն անվանել է «աննախադեպ» և ասել, որ այն կօգնի լուծել եվրոպական երկրում բնակարանների պակասի խնդիրը։
Ներկայումս նման հարկի դրույքաչափը տատանվում է գույքի արժեքի 7%-ից մինչև 12%-ը՝ կախված երկրի տարածաշրջանից, որտեղ գույքը ձեռք է բերվում: Ըստ Financial Times-ի՝ Իսպանիայում անշարժ գույք գնում են հիմնականում բրիտանացիները։ Հետո՝ մարոկկացիները: Իսպանիայում անշարժ գույքով հետաքրքրված են նաև ԱՄՆ-ի, Մեքսիկայի և Վենեսուելայի քաղաքացիները։