Փաշինյանն ու Լիխաչովը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ու նոր ատոմային էներգաբլոկի կառուցման՝ ռուսական կողմի առաջարկներին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Զրուցակիցները քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին և մեր երկրում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկներին վերաբերող հարցեր։

Վարչապետը նշել է, որ ՀՀ Կառավարությունը շարունակում է քննարկումները նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ միջազգային գործընկերներից ստացված առաջարկությունների շուրջ և որոշումը կընդունվի առաջիկայում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ վերջնական որոշումը կրելու է բացառապես տնտեսական բնույթ՝ հաշվի առնելով գինը, որակը, անվտանգությունը, ժամկետները և երաշխիքները։ 

Ալեքսեյ Լիխաչովը նշել է, որ հայաստանյան գործընկերների հետ ունեն կառուցողական համագործակցություն, այդ թվում՝ ՀԱԷԿ–ի գործող էներգաբլոկի գործունեության ժամկետների երկարաձգման ուղղությամբ։ Հաջորդիվ «Ռոսատոմ»–ի գլխավոր տնօրենը մանրամասներ է ներկայացրել նոր ԱԷԿ–ի, ինչպես նաև փոքր և միջին հզորության էներգաբլոկների կառուցման առաջարկների և հնարավոր մեխանիզմների շուրջ։

04:22 29/09/2026
Ամենաշատ դիտված նյութեր

Սեպտեմբեր

Քաղաքականություն
Փաշինյանն ու Լիխաչովը քննարկել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին և նրա գլխավորած պատվ Ավելին...

Մարտ

Քաղաքականություն
«Շատ լավ և արդյունավետ քննարկո
«Մենք երեկ շատ լավ և արդյունավետ քննարկումներ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», գրել է ԱՄՆ նախագահ Դոնա Ավելին...

Հուլիս

Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու Ավելին...

Դեկտեմբեր

Քաղաքականություն
«Ի՞նչն է անհասկանալի». Վլադիմի
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4-ժամանոց մեծ ասուլիս տվեց «առանց երկար նախաբանի»։ Կորոնավիրուսի պատճառով լ Ավելին...

Korrespondent.am-ի նորությունները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել

All Right Reserved | © 2021-2025 Korrespondent.am