Ինքնաuպանnւթյnւններ գործածների մի խումբը uեկտաների հարողներ են. ԶՈւ-ում նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինները հանցավnր անգործության են մատնված. Տիգրան Աբրահամյան

Ինքնասպանություններ գործածների մի խումբը սեկտաների հարողներ են. ԶՈւ-ում նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինները հանցավոր անգործության են մատնված։ Այս մասին գրել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Քննչական կոմիտեի ղեկավարն, անդրադառնալով բանակում ինքնասպանության մեծաթիվ դեպքերին, նշում է, որ հիմնական պատճառներից են նաև կոնկրետ զինծառայողների՝ որոշակի սեկտայի հարելը, որի պայմաններում վերջիններս ինքնասպանության հակվածություն են ունենում:

Որպես օրինակ՝ ՔԿ ղեկավարը ասում է, որ այդ սեկտային հարողները հատուկ դաջվածքներ ունեն, որոնք, մասնագետների եզրակացությամբ, զինծառայողների մոտ ինքնասպանության հակվածության մասին են վկայում:

Բարձրաստիճան պաշտոնյայի արձանագրումները մեկ այլ սարսափելի փաստի մասին են խոսում:

Փաստորեն, ինքնասպանություններ գործածների մի խումբը սեկտաների (դեռևս անհայտ) հարողներ են, որոնք մարմնի վրա կոնկրետ դաջվածքներ ունեն, իսկ բանակում գործող համապատասխան օղակները, ԶՈւ-ում կարգապահության և նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինները հանցավոր անգործության են մատնված:

Երկրորդ՝ ոչ միայն ինքնասպանությունների, այլև, առհասարակ, նմանատիպ վտանգավոր խմբերի դեմ բավականին արդյունավետ աշխատանք էին ժամանակին տանում ԶՈւ-ում տասնամյակներով գործող Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր ծառայողները, իսկ այդ ինստիտուտը իշխանությունը քանդեց, իսկ տեղը լցրեց վտանգավոր գաղափարներով:

ՔԿ ղեկավարի նկարագրած երևույթը ոչ միայն ինքնասպանությունների պատճառահետևանքային կապի, այլև բանակում գործող անվերահսկելի պրոցեսների մասին է, որտեղ ներմուծվում են սարսափելի երևույթներ և բարքեր, իսկ բանակ դրանց մուտքը կանխելու կամ ներսում դրանք չեզոքացնելու բավարար ջանքեր չեն գործադրվում»,- գրել է Աբրահամյանը:

12:42 04/11/2026
Ամենաշատ դիտված նյութեր

Նոյեմբեր

Քաղաքականություն
Ինքնաuպանnւթյnւններ գործածների
Ինքնասպանություններ գործածների մի խումբը սեկտաների հարողներ են. ԶՈւ-ում նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինն Ավելին...

Մարտ

Քաղաքականություն
«Շատ լավ և արդյունավետ քննարկո
«Մենք երեկ շատ լավ և արդյունավետ քննարկումներ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», գրել է ԱՄՆ նախագահ Դոնա Ավելին...

Հուլիս

Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու Ավելին...

Դեկտեմբեր

Քաղաքականություն
«Ի՞նչն է անհասկանալի». Վլադիմի
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4-ժամանոց մեծ ասուլիս տվեց «առանց երկար նախաբանի»։ Կորոնավիրուսի պատճառով լ Ավելին...
Ամենաշատ դիտված նյութեր

Նոյեմբեր

Քաղաքականություն
Ինքնաuպանnւթյnւններ գործածների
Ինքնասպանություններ գործածների մի խումբը սեկտաների հարողներ են. ԶՈւ-ում նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինն Ավելին...

Մարտ

Քաղաքականություն
«Շատ լավ և արդյունավետ քննարկո
«Մենք երեկ շատ լավ և արդյունավետ քննարկումներ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», գրել է ԱՄՆ նախագահ Դոնա Ավելին...

Հուլիս

Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու Ավելին...

Դեկտեմբեր

Քաղաքականություն
«Ի՞նչն է անհասկանալի». Վլադիմի
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4-ժամանոց մեծ ասուլիս տվեց «առանց երկար նախաբանի»։ Կորոնավիրուսի պատճառով լ Ավելին...

Korrespondent.am-ի նորությունները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել

All Right Reserved | © 2021-2025 Korrespondent.am