Դատախազության տուժողակենտրոն մոտեցումն այլընտրանք չունի. Աննա Վարդապետյանը՝ Մարդու իրավունքների աշնանային դպրոցի մասնակիցներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների աշնանային դպրոցի՝ մրցութային կարգով ընտրված՝ ՀՀ-ում գործող տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետների շուրջ 20 ուսանող մասնակիցներին և քննարկել Դատախազության լիազորության իրականացման ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները։ Այս մասին հայտնում են դատախազությունից։

Աննա Վարդապետյանը ողջույնի խոսքում անդրադարձել է Դատախազության լիազորություններին, Դատախազության՝ տուժողակենտրոն քաղաքականությանը, պետական և համայնքային շահերի պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին ու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացին։

  Անդրադառնալով տուժողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին ու Դատախազության մոտեցմանը՝ հանրապետության գլխավոր դատախազը նշել է. «Գլխավոր դատախազությունն այս տարի մեծ գիտաժողով հրավիրեց Եվրոպայի խորհրդի հետ համատեղ, որտեղ ի թիվս այլ կարևոր հարցերի, անդրադարձ կատարեցինք նաև տուժողակենտրոն քրեական արդարադատությանը։ Շատ հաճախ կարող ենք հանդիպել իրավիճակների, երբ տուժողն իրեն միայնակ է զգում ամբողջ քրեական արդարադատության ընթացքում։ Այս առումով մենք մեր ջանքերը կենտրոնացրել ենք այն ուղղությամբ, որ տուժողն՝ ի դեմս Դատախազության, տեսնի գործընկերոջ, ում հետ միասին է դատարան գնում և որ ինքը միայնակ չէ քրեական արդարադատության գործընթացում»,- նշել է Աննա Վարդապետյանն ու ընդգծել, որ Դատախազության տուժողակենտրոն մոտեցումն այլընտրանք չունի։

«Տուժողակենտրոն մոտեցումը Դատախազությունը ցուցաբերում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում։ Եթե հետևում եք մեր հրապարակային գործունեությանը, ապա կնկատեք, որ ի թիվս այլնի, մեր աշխատանքն ուղղված է հանրային բարիքը հանրությանը վերադարձնելուն։ Այսինքն այն, ինչ պատկանել է բոլորին՝ այգիներ, զբոսայգիներ, կանաչ տարածքներ, Դատախազության աշխատանքի արդյունքում վերադարձվում է բոլորին՝ սոցիալական վերաօգտագործման նպատակով»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազն ու պատասխանել Մարդու իրավունքների աշնանային դպրոցի մասնակիցների հարցերին, որոնք, ի թիվս այլնի, վերաբերել են դատախազների թեկնածուներին օրենքով ներկայացվող պահանջներին, մասնավորապես՝ պրոֆեսիոնալիզմին ու բարեվարքությանը:

04:07 04/11/2026
Ամենաշատ դիտված նյութեր

Նոյեմբեր

Քաղաքականություն
Դատախազության տուժողակենտրոն մ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների աշնանային դպրոցի՝ մրցութ Ավելին...

Մարտ

Քաղաքականություն
«Շատ լավ և արդյունավետ քննարկո
«Մենք երեկ շատ լավ և արդյունավետ քննարկումներ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», գրել է ԱՄՆ նախագահ Դոնա Ավելին...

Հուլիս

Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու Ավելին...

Դեկտեմբեր

Քաղաքականություն
«Ի՞նչն է անհասկանալի». Վլադիմի
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4-ժամանոց մեծ ասուլիս տվեց «առանց երկար նախաբանի»։ Կորոնավիրուսի պատճառով լ Ավելին...
Ամենաշատ դիտված նյութեր

Նոյեմբեր

Քաղաքականություն
Դատախազության տուժողակենտրոն մ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների աշնանային դպրոցի՝ մրցութ Ավելին...

Մարտ

Քաղաքականություն
«Շատ լավ և արդյունավետ քննարկո
«Մենք երեկ շատ լավ և արդյունավետ քննարկումներ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», գրել է ԱՄՆ նախագահ Դոնա Ավելին...

Հուլիս

Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու Ավելին...

Դեկտեմբեր

Քաղաքականություն
«Ի՞նչն է անհասկանալի». Վլադիմի
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4-ժամանոց մեծ ասուլիս տվեց «առանց երկար նախաբանի»։ Կորոնավիրուսի պատճառով լ Ավելին...

Korrespondent.am-ի նորությունները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել

All Right Reserved | © 2021-2025 Korrespondent.am