«ԱՄՆ-ն պատրաստի փաստաթուղթ չի տրամադրում, որ Հայաստանը և Ադրբեջանը ստորագրեն». Փրայս

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսն ընդգծել է արտգործնախարարների հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև համատեղ հայտարարության տարածման կարևորությունը։

«Սա շատ դրական նշան է, որ երկու երկրները կարող են ոչ միայն համատեղ հայտարարություն անել, այլև պայմանավորվել դրա էության շուրջ։ Հանդիպման ընթացքում արտգործնախարարները պայմանավորվել են արագացնել իրենց բանակցությունները և առաջիկա շաբաթների ընթացքում կազմակերպել ևս մեկ հանդիպում։ Քննարկումներին ներգրավված էր քարտուղար Բլինկենը, սակայն երկու կողմերն էլ հնարավորություն ունեցան հանդիպելու և փորձել լուծել իրենց տարաձայնությունները առանց Միացյալ Նահանգների: Մենք հավատարիմ ենք մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ ապագան խթանելուն: Մենք կարծում ենք, որ շարունակական երկխոսությունը խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է։ ԱՄՆ-ն պատրաստի փաստաթուղթ չի տրամադրում, որ Հայաստանը և Ադրբեջանը ստորագրեն. ԱՄՆ-ը միջնորդի դեր է խաղում, բայց, իհարկե, պայմաններ չի թելադրում»,-ասել է Փրայսը:

Հիշեցնենք` Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի էունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտեւղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles