7 տարեկան «Բույանը»․ տերն ասում է՝ ինքը կենդանասեր է և ձիուն չի շահագործում

Բույանը՝ ձին, որ համացանցում հայտնի դարձավ բոլորովին վերջերս, դեռ շարունակում է քննարկման առարկա լինել։ Այս սպիտակ ձին հայտնի դարձավ կրծքավանդակի շրջանում ունեցած վնասվածքի պատճառով․ հասարակությունն ասում է՝ շահագործում են վիրավոր ձիուն, իսկ տերը՝ Արտուշը, նեղսրտում է՝ փորձում են տպավորություն ստեղծել, թե ինձանից շատ են մտածում իմ ձիու մասին։

«Ցանկացած մարդ, ով մի քիչ հետաքրքրվի, կկարողանա առանց իմ ասելու էլ հասկանալ, որ դա ինձ համար բիզնես չէ։ Պատկերացնո՞ւմ եք, թե ձի պահելու ծախսն ու ֆայտոնից ստացած եկամուտն ինչքան են իրարից տարբերվում։ Այդ եկամուտը չի բավականեցնում նույնիսկ ձիու խնամքի համար։ Եկեք ձիուն ինքներդ տեսեք՝ ո՛չ ուտելիքի կարիք ունի, ո՛չ խնամքի։ Ես նոր «խամուդ» եմ գնել ձիու համար՝ տարածվող նկարում էլ է երևում։ Երբ մարդը նոր կոշիկ է գնում, ոտքը կաշվի հետ շփվելուց հնարավոր է հարվի, նույնն էլ այս դեպքում է եղել՝ մաշկը հարվել է, բայց վրան քսուք կար քսած»,- Auroranews-ի հետ զրույցում մի փոքր հուզված ձայնով ասում է Արտուշը։

Ըստ նրա՝ երեկվանից մի տեսանյութ էլ են տարածում, նշում, թե այդտեղ էլ է իր ձին, սակայն տեսանյութն այլ քաղաքում է նկարված և իր հետ ոչ մի կապ չունի․ «Ես այս պահին 3 ձի ունեմ։ Այս ձիու առաջին հեծնողներից եմ եղել։ 2 տարեկան քուռակ էր, ձին 7 տարեկան է, 5 տարի է՝ ինձ մոտ է։ Ես ինչու եմ ձեզ կանչում, որ ձիերին տեսնեք, որ ասում են, թե այդ ձին սոված, հյուծված է, ոնց այսքան քաշ ունի, եթե 2 օրվա ընթացքում ես իրեն սև իկրայով էլ կերակրեի՝ նման քաշի չէր գա։ Եկեք Գյումրի, ինձ ճանաչող մարդկանց հարցրեք՝ 15 գամփռ եմ ունեցել, ձագերից գոնե մեկին չեմ վաճառել։ Սա ինչի՞ մասին է խոսում՝ ես կենդանասեր եմ, ոչ թե կենդանու միջոցով բիզնես անող։ Եթե ես սխալ բան արած լինեի, ոստիկանները անասնաբույժի հետ չէին գա, հասկանալու, թե ինչ է կատարվում և ասեին, որ կարող եմ գործունեությունս շարունակել»։

Ըստ Արտուշի՝ իրեն մեղադրում են, որ ձիու ոտքերի վրա բշտիկներ կան, բայց ըստ նրա՝ դա բնական երևույթ է և ձիերի մոտ հաճախ է հանդիում։ Գյումրեցին հավելեց՝ ինքն իր ձեռքով է ֆայտոնը սարքել և այս գործով փորձում է պահպանել քաղաքի կոլորիտն ու ավանդույթները։ Auroranews-ի հետ զրույցում անասնաբույժ Արամ Ալեքսանյանն էլ ասաց, որ սովորաբար քրտնելու դեպքում են ձիերի վրա նման բշտիկներ լինում։ Անասնաբույժը նշեց, որ ձիու վերքը միայն լուսանկարով է տեսել, սակայն այն չափով մեծ է և ճիշտ չէ այդ վիճակում նրան աշխատեցնելը։ Նա նաև հավելեց, որ ըստ լուսանկարի՝ վերքն արդեն չորանում է։

Ոստիկանությունից Auroranews-ին հայտնեցին, որ ոստիկանությունն իրականացրել է ստուգողական գործողություններ, և հրապարակման հիման վրա ոստիկանության Կումայրիի բաժնում կազմված փաստաթղթերը ուղարկվել են նախաքննական մարմին քրեական վարույթ նախաձեռնելու համար:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles