Լուսանկար․ Ադրբեջանական հեռուստաալիքները տեսանյութեր են տարածում Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ

«Ադրբեջանական հեռուստաալիքները հաղորդումներ են հեռարձակում Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ։ Այս հաղորդումներում ասվում է, որ խաղաղապահները զենք ու զինամթերք են մատակարարել Ղարաբաղին։

 

Հաղորդվում է  նաև,  որ Ռուսաստանը խախտում է Ադրբեջանի հետ ստորագրված դաշինքի հռչակագրի դրույթները»։

 

Դեռ երեկ գրել էինք, որ Ադրբեջանի պետական AzTv հեռուստաալիքը, որը հայտնի է իր հակահայկական բազմաթիվ հաղորդումներով, հերթական ռեպորտաժի ընթացքում դիմել է Մոսկվային՝ նշելով, որ 2 տարի անց՝ 2025 թվականին, Ղարաբաղում այլևս ռուս զինվորական չի լինի։

 

 

 

Հաղորդավարը նշել է․ «Ադրբեջանը կարող է նույնիսկ արագացնել ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից ու դա կազմակերպել հիմա էլ, քանի որ ռուս խաղաղապահները Ղարաբաղում զբաղված են միայն սոցիալական ցածր պատասխանատվությամբ կանանց հետ զվարճանալով»։

Ադրբեջանն ամեն ինչ տեսնում է, բայց լռում է։ Լռում է, քանի որ չի ցանկանում մեծացնել լարվածությունը տարածաշրջանում։

Մենք չենք մոռացել ռուս խաղաղապահների հակաադրբեջանական գործողությունները»։

 

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարում ունեցած ելույթում՝ նախքան Սոչիի եռակողմ հանդիպման մեկնելը, հայտարարել էր, որ պատրաստ է Սոչիում ստորագրել փաստաթուղթ, որով ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում առանց պայմանների կերկարացվի:

Եռակողմ հանդիպման արդյունքներով հրապարակված հաղորդագրության մեջ, սակայն, նշվածի մասին հիշատակում չկար:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles