ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակման հարցով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

ԱՄՆ-ը և մի շարք երկրներ դիմել են ուրբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու հարցով՝ կապված ԿԺԴՀ-ի կողմից վերջին հրթիռների արձակման հետ, РИА Новости-ին հայտնել է Անվտանգության խորհրդի աղբյուրը։

«Մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, դիմել են ուրբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու հարցով՝ կապված ԿԺԴՀ-ի արձակումների հետ»,- ասել է աղբյուրը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հյուսիսային Կորեան առնվազն երեք տարբեր տեսակի հրթիռներ է արձակել դեպի Ճապոնական և Դեղին ծովեր։ Ա

Նշվում է, որ հրթիռներն ընկել են առաջին անգամ Հարավային Կորեայի ծովային ջրերին շատ մոտ` Սոկչո քաղաքից 57 կիլոմետր հեռավորության վրա։ Առափնյա պահպանությունը զգուշացնում է հրթիռների բեկորների հետ նավերի բախման վտանգի մասին։

ԿԺԴՀ-ի կողմից հրթիռների արձակման մասին հաղորդումներից հետո Ճապոնիան Ազգային անվտանգության խորհուրդ է հրավիրում:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ հրթիռների թիվը կարող է հասնել 10-ի։

Ինչպես հայտնում է ТАСС-ը, հղում անելով Reuters-ին, Հարավային Կորեան «օդ-երկիր» հրթիռներ է արձակել՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի գործողությունների։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles