Հաջորդ շաբաթ կկայանա ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի օրենսդիրների եռակողմ հանդիպումը. աղբյուր

ՌԴ Դաշնության խորհրդում հաջորդ շաբաթ կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ միջխորհրդարանական երկխոսության անցկացման համար բանակցային խմբի ստեղծումը, բանակցությունները կարող են տեղի ունենալ մոտ ժամանակներս, չի բացառվում` նոյեմբերին: Այս մասին այսօր РИА новости-ին հայտնել է խորհրդարանի վերին պալատի աղբյուրը:

Ավելի վաղ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Սոչիում ստորագրել էին համատեղ հայտարարություն, որում ընդգծվել էր Երևանի և Բաքվի միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ ռուսական աջակցությամբ երկխոսությունը շարունակելու համար:

«Հաջորդ շաբաթ Դաշնության խորհրդում կքննարկվի Հայաստանի և Ադրբեջանի օրենսդիրների հետ եռակողմ միջխորհրդարանական երկխոսություն անցկացնելու համար բանակցային խմբի ստեղծումը», – ասել է աղբյուրը:

Ըստ տեղեկության` եռակողմ հանդիպումը «կարող է տեղի ունենալ շուտով, չի բացառվում, որ նոյեմբերին», սակայն անցկացման վայրը դեռ որոշված չէ։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles