«Դրանք կյանքի ենք կոչելու բոլոր հնարավոր միջոցներով». Մեդվեդև

ՌԴ ԱԽ նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրիանայում անցկացվող հատուկ գործողությամբ խաղաղության է հասնում ՝ առաջնորդվելով իր իսկ պայմաններով, այլ ոչ թե նրանցով, որոնք փորձում են առաջադրել Մոսկվայի նախկին միջազգային «գործընկերները»՝ անհագորեն սպասելով ՌԴ-ի ռազմական պարտությանը:

Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Մեդվեդևի խոսքով` թեև ռազմական հատուկ գործողությունը որոշակի իմաստով դաժան դրսևորումներ ունի, այդուհանդերձ, դա խելամիտ պատասխան է հակառուսական քաղաքականություն վարող արևմտյան երկրներին:

«Մենք մեր ազգային հետաքրքրություններն ունենք, և մենք դրանք կյանքի ենք կոչելու բոլոր հնարավոր միջոցներով», — ասել է Մեդվեդևը:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles