Հրազդանը՝ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք

Հրազդան քաղաքում այսօր՝ հուլիսի 30-ին, տեղի է ունեցել 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու բացման արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հրազդանի համայնքապետ Սեւակ Միքայելյանը, 44-օրյա պատերազմի մի շարք մասնակիցներ, Արցախից տեղահանվածներ եւ պատերազմում զոհված զինծառայողների հարազատներ: Ներկաները ծաղիկներ են խոնարհել հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ ծրագրի հիմնական նպատակն այն է, որ Հայաստանի բոլոր քաղաքների երիտասարդներն ապրեն մշակութային  կյանքով:

«Սա մի գործիք է, որով փորձում ենք քաղաքին մայրաքաղաքային շունչ հաղորդել: Նպատակն է աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանը եւ համակողմանի զարգացմանը: Տվյալ քաղաքը ճանաչվում է մշակութային մրցութային կարգով»,- ասաց նա:

Հրազդանի դրամատիկական թատոնում տեղիէ  ունեցել նաեւ բացման հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալի եւ Հրազդանի համայնքապետի միջեւ ստորագրվել է հուշագիր, որից հետո Հրազդանին պաշտոնապես հանձնվել է երիտասարդական մայրաքաղաքի բանալին:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles