Քաղաքակրթական Հայաստանի հակադրումը քաղաքական Հայաստանին աններելի և անմիտ ուրացում է․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Հայաստանի պատմական վայրերում աներևույթ հոգևոր կապի անընդհատ զգացումը քո նախնիների հետ ապահովում է պատասխանատվության գիտակցություն նաև այժմյան Հայաստանի համար, քանի որ սկսում ես անվերապահորեն հասկանալ, որ ականատեսն ես քո նախնիների քաղաքակրթական հսկայական ճիգի, որը Հայաստանը դարձրել է մշակութային հզոր ավանդույթի սրբազան տարածք։

Քաղաքակրթական Հայաստանի ողջ տարածքն, անկախ այն բանից, գտնվում է հայկական տիրապետության տակ, թե բռնազավթված է թշնամու կողմից, ապրում և շնչում է բացառապես մեկ մշակութային էությամբ՝ և դա հայկականն է։

Հետևաբար, քաղաքակրթական Հայաստանի ուրացումը կամ դրա հակադրումը քաղաքական Հայաստանին հայկականի և հայկականության աններելի և անմիտ ուրացում է՝ մեր իսկ նախնիների քաղաքակրթական ջանքի ուրացում։

Լուսանկարը՝ Գեղասարի վիմափոր բնակավայրի տարածքում»։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles