Պայքարը միայն Սրբազան չէ և միայն Սրբազանինը չէ. պայքարը ես եմ, մենք ենք, մերն է. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Անուշ Սահակյանը նրան հարցրել է.

«Սրբազան պայքարը, ըստ Ձեզ, ինչքա՞ն կտևի և վերջնական հաջողություն կունենա՞, թե՞ ոչ»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

«Նմանատիպ հարցեր հաճախ են հնչում. դրանք հետևանք են անհանգստության, սրտացավության, իսկ երբեմն՝ նաև կասկածամտության կամ թերահավատության։

Ցանկանում եմ շատ ուղիղ և շատ անկեղծ պատասխանել։ Պայքարը պետք է տևի այնքան, ինչքան պետք է։ Իսկ վերջնական հաջողություն կունենա այն ժամանակ, երբ ճնշող մեծամասնությամբ դադարենք պայքարի մասին երրորդ դեմքով խոսելը, և յուրաքանչյուրս առաջին դեմքով վերաբերվենք պայքարին։ Որովհետև պայքարը միայն Սրբազան չէ և միայն Սրբազանինը չէ։

Պայքարը ես եմ, մենք ենք, մերն է։ Հենց այս բանաձևով համատարած և նվիրյալ կերպով գործին կպնելու դեպքում վերջնարդյունքն իրեն սպասել չի տա։

Կարևոր է նաև չմոռանալ Սրբազան շարժման արժեհամակարգի, բարոյականության մասին և մշտապես նորոգել սեփական բարոյականությունը և հավատը՝ մաքուր պահելով մեր միտքն ու հոգին։ Սա կբժշկի թերահավատությունը և կթարմացնի պայքարի ոգին, կթոթափի հոգնածությունն ու կվերալիցքավորի հավատով, հույսով և սիրով»:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles