Բայդենը «թունավորում է» երկիրը իր միգրացիոն քաղաքականությամբ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «թունավորում» է երկիրը իր միգրացիոն քաղաքականությամբ։ Newsmax-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Սպիտակ տան նախկին սեփականատեր Դոնալդ Թրամփը։

«Այն, ինչ նա անում է [Բայդենը] թունավորում է մեր երկիրը», – ասել է Թրամփը՝ նշելով, որ Բայդենի վարչակազմի գործողությունների արդյունքում ԱՄՆ-ն ունի «աշխարհի պատմության մեջ ցանկացած երկրի ամենավատ սահմանը»։ Նախկին նախագահն ընդգծել է, որ երկիր ժամանող անօրինական միգրանտները «բանտերից, հոգեբուժարաններից» մարդիկ են, և նրանց թվում կան նաև «շատ ահաբեկիչներ»։

Մեկնաբանելով ներգաղթի նոր միջոցները, ներառյալ Մեքսիկայից անօրինական ներգաղթյալներին ապաստան տրամադրելու ժամանակավոր արգելքը, Թրամփն ասել էց, որ Բայդենը «ոչինչ չի արել»:

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Բայդենը ժամանակավորապես արգելել է ապաստան տրամադրել ԱՄՆ-ի հարավային սահմանն անօրինական կերպով հատող ներգաղթյալներին։ Սպիտակ տունն ընդգծել է, որ նոր սահմանափակումները չեն հասցնի նույն արդյունքներին, որոնք ձեռք կբերվեն Կոնգրեսի մակարդակով ԱՄՆ-ի հարավային սահմանի հսկողության միջոցառումների խստացմամբ։ Բացի այդ, դրանք չեն ներառում միջոցների հատկացում՝ երկրի հարավային սահմանի հետագա ամրապնդման համար։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles