Փաշինյանը 44-օրյա պատերազմի ժամանակ գերագույն հրամանատար լինելու իրավունք չուներ. Անդրանիկ Քոչարյանը համարձակություն կունենա՞ օրինական գնահատական տալու

Այսօրվա կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել է կենցաղային հարցերում ինչ-որ ստանդարտների մասին: Օրինակ, ըստ նրա, ստանդարտը պետք է հստակ լինի՝ ո՞րն է այն գիծը, որից հետո կառավարությունը պետք է միջամտի և երեխայի լավագույն շահից ելնելով՝ նրան պաշտպանի այն ընտանիքից, որում նա գտնվում է:

Նիկոլ Փաշինյանը հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին և դրանից հետո և հիմա հատել է ու շարունակում է հատել այն օրենսդրական և քաղաքական գիծը, որը թույլ է տալիս երկիրը վերցնել նրա ձեռքից: Այլ հարց է, որ այս ամենը պետք է վերածվի, այսպես ասած, իրավարար ծրարի: Հիմա՝ առավել առարկայական:

2020 թվականի 44-օրյա պատերազմի հենց առաջին օրը ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարվեց, թեպետ պատերազմն Արցախում էր, և ՀՀ սահմանադրության 119-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում Կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն»:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի վրա հարձակում չի եղել, ՀՀ-ին պատերազմ կամ Հայաստանը պատերազմ չէր հայտարարել: Ստացվում է, որ ՀՀ կառավարության այս որոշումը, մեղմ ասած, օրինական չէ:

Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չուներ իրեն հռչակել գերագույն հրամանատար, այդ մասին 2023 թվականի օգոստոսի 1-ի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում ակնարկել էր անգամ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: Մասնավորապես, իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը պաշտպանության նախկին նախարարին հարց էր ուղղել՝ «ինչպես կգնահատեք վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը՝ որպես գերագույն հրամանատար պատերազմի ժամանակ և մինչև պատերազմը», ինչին Դավիթ Տոնոյանը պատասխանել էր.

«Այդ հարցը որ տալիս եք, արդյոք վարչապետն այդ ժամանակ եղե՞լ է գերագույն հրամանատարը, «Պաշտպանության մասին» օրենքով, Սահմանադրությամբ, վարչապետը ստանձնում է իր պարտականությունները պատերազմական ժամանակաշրջանում: «Պաշտպանության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ կետով պատերազմ հայտարարելու դեպքում, որպես գերագույն հրամանատար, ընդունում է քաղաքական և ռազմական բնույթի որոշումներ: Արդյոք պատերազմի հայտարարում եղե՞լ է, թե՞ ոչ: Իհարկե, սրանք սահմանադրական խնդիրներ են, բայց իր լիազորությունների շրջանակում որպես վարչապետ իր գործողություններին՝ այս հանձնաժողովն է, որ պետք է տա, ոչ ես, որը եղել է իր ենթական և շատ ճգնաժամային ժամանակաշրջանում մարտավարական խնդիրներ է լուծել, կտրված եմ եղել: Դրա համար կոռեկտ չի իմ կողմից՝ որպես պաշտպանության նախկին նախարար, գնահատական տալ վարչապետի գործողություններին, դա ձեր գործառույթն է»:

Այսինքն, մի կողմից՝ Դավիթ Տոնոյանը ցույց է տվել Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի օրերին գերագույն հրամանատար լինելու անօրինականությունը, մյուս կողմից՝ հիշատակելով «Պաշտպանության մասին» օրենքը, որ ՀՀ վարչապետը «պատերազմ հայտարարվելու դեպքում, որպես զինված ուժերի գերագույն հրամանատար, ընդունում է պատերազմական ժամանակի քաղաքական և ռազմական բնույթի որոշումներ», ակնարկել է նրա պատասխանատվության չափը:

Այսինքն, եթե 44-օրյա պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանն անօրինական է իրեն վերապահել գերագույն հրամանատարի լիազորություններ, դրա համար պետք է պատասխանատվություն կրի, նաև այն քաղաքական և ռազմական որոշումների համար, որոնք կայացրել է այդ օրերին, և վերջին դեպքում արդեն էական չէ՝ օրինակա՞ն, թե՞ ինքնահռչակ գերագույն հրամանատար է եղել նա: Այլ կերպ ասած՝ որ կողմից էլ հարցին մոտենանք, պատասխանատվություն կրելու խնդիր կա:

Ի դեպ, արդեն ավելի ուշ պաշտպանական և զինված ուժերի համակարգի պատրաստ լինելու հարցին ի պատասխան՝ Քննիչ հանձնաժողովում իր հարցաքննության ժամանակ Դավիթ Տոնոյանն առաջարկել էր վարչապետին օժտել Գերագույն հրամանատարի լիազորություններով նաև խաղաղ պայմաններում՝ պարզաբանելով.

«Ռազմական գործողությունների ընթացքում արդյո՞ք այդ ժամանակաշրջանը գնահատվում է որպես պատերազմ, թե՞ ոչ՝ իրավական և դրանից բխող գործողությունների առումով: Կառավարման համակարգի թերություններին բախվեցինք և՛ ես, և՛ ԳՇ-ն, և՛ վարչապետը։ Շտապ փոփոխության անհրաժեշտություն ունի, որոշ փոփոխություններ իրականացվել են, բայց դրանք բավարար չեն։ Ուստի, պետք է վարչապետին օժտել Գերագույն հրամանատարի լիազորություններով նաև խաղաղ պայմաններում»:

Հիշեցնենք, որ 2022-ի հունիսին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հոդված էր հրապարակել ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որտեղ մի քանի դիտարկում էր արել: Մասնավորապես՝

«Անհստակությունը պահպանվում է

Առաջին խնդիրն այն է, որ առաջարկվող փոփոխություններով շարունակում է պահպանվել զինված ուժերի ղեկավարման անհստակությունը պատերազմական իրավիճակում, երբ, օրինակ, ԱԺ կողմից հայտարարված չէ պատերազմ, բայց հայտարարված է ռազմական դրություն, կամ կառավարության կողմից որոշում է կայացված զինված ուժերի կիրառման վերաբերյալ՝ զինված ուժերի կիրառման պլանը գործողության մեջ դնելու միջոցով կամ այլ եղանակով:

Ստացվում է, որ խաղաղ պայմաններում նախարարը հիմնական պատասխանատվություն է կրում պատերազմին նախապատրաստվելու համար, իսկ վճռական պահին դուրս է մղվում ռազմական հրամանատրման շղթայից, և դա՝ այն դեպքում, երբ առաջարկվող կարգավորումներով լիազորված է ԶՈՒ կիրառման պլանի համակարգման համար։

Հստակեցման կարիք ունի նաև «Պաշտպանության մասին» փոփոխվող օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը («Պաշտպանության նախարարը համակարգում է զինված ուժերի կիրառման գործընթացը»): Ի՞նչ է նշանակում՝ «համակարգում է», և արդյո՞ք նշված լիազորությունն իրականացվելու է և՛ պատերազմի չհայտարարման, և՛ ռազմական դրության հայտարարման դեպքում, երբ որոշում է կայացված ԶՈՒ կիրառման վերաբերյալ:

Պետք է հստակեցնել վարչապետի գործառույթը

Պետք է հստակեցնել նաև ռազմական դրության հայտարարման և պատերազմի չհայտարարման ժամանակ զինված ուժերի կիրառման մասով ՀՀ վարչապետի գործառույթը: Արդյո՞ք վերոհիշյալ իրավիճակը նույնական է ՀՀ Սահմանադրության 155-րդ հոդվածով նախատեսված «պատերազմի ժամանակ» հասկացությանը բնորոշ իրավիճակի հետ և արդյո՞ք փաստացի կարելի է գտնվել պատերազմի մեջ՝ առանց դրա հայտարարման:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles