Եվրոպայում գազի գներն աճել են՝ հասնելով մոտ 1900 դոլարի

Եվրոպայում գազի բորսայական գներն այսօր սակարկությունների փակման դրությամբ աճել են 12%-ով՝ հասնելով հազար խորանարդ մետրի դիմաց 1890 դոլարի, այս մասին են վկայում Լոնդոնի ICE բորսայի տվյալները։
Օգոստոսին գազի մատակարարման ֆյուչերսային պայմանագրերը այսօրվա առևտրային նստաշրջանում բացել են հազար խորանարդ մետրի դիմաց 1680 դոլար (-0,5% ուրբաթ օրվա 1686 դոլարի դիմաց) և առքուվաճառքի առաջին ժամերին գրանցել են աննշան աճ՝ միջինը 3-4%: Մոսկվայի ժամանակով ժամը 14.30-ից հետո գնանշումները կարճ ժամանակով արագացրել են իրենց աճի տեմպերը՝ հասնելով գրեթե 1800 դոլարի (+6.6%), որից հետո երկար ժամանակ վաճառվել են 1780 դոլարով (+5.4%)։
Ավելի վաղ, ինչպես գրում է Kp.ru-ն, հաղորդվում էր, որ աշխարհում նավթի ու գազի գները ռեկորդներ են սահմանել։ Նշվել է, որ հիմնական շահույթն այժմ ստանում են այլ արտադրողներ՝ ԱՄՆ-ը և Մերձավոր Արևելքի երկրները։ Նրանց նավթի պահանջարկը կտրուկ աճել է։ Ռուսական արտահանման կեսից ավելին գնում է Եվրամիություն։ Հիմնական սպառողները փորձում են հրաժարվել ռուսական «թունավոր» նավթից, և ոչ միայն քաղաքական դրդապատճառներով։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles