«Այսօր առավել քան երբևէ օրհասական է միասնական պայքարը՝ հանուն հայկական Արցախի ու Հայաստանի». Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադրման 34-րդ տարին:

Անկախության Բանակի ջոկատների հրամանատարներից կազմված հիմնադիր խորհուրդը 1990թ. ապրիլի 2-ին Երևանում գումարած ժողովում հռչակում է Հայաստանի Հանրապետական կուսակցության ստեղծումը, որը դարձավ ՀՀ-ում պաշտոնական գրանցում ստացած (գրանցվել է 1991թ. մայիսի 14-ին) առաջին հասարակական-քաղաքական կազմակերպությունը:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) ազգային պահպանողական կուսակցություն է, որի նպատակներն ու գործունեությունը բխում են Ազգի և Հայրենիքի հավիտենության գաղափարներից: Հայության բնօրրանը Հայկական բարձրավանդակն է, որը Հայոց անփոխարինելի հայրենիքն է:

Իրենց այս գաղափարների համար են կուսակցության հիմնադիրները տարիներ շարունակ զրկանքներ կրել, աքսորվել, բանտարկվել։

Շնորհավորում եմ իմ բոլոր կուսակից ընկերներին և անհրաժեշտություն եմ համարում հենց այօր մի պատմություն պատմել, մասնավորապես՝ երիտասարդներին։

Պատմությունը ինձ պատմել են իմ կուսակից ավագ ընկերները, պատմությունը՝ պայքարի, ուժեղ կամքի, չհանձնվելու և հաղթանակի մասին է։

Ռազմիկ Զոհրաբյանը, 1974-1984 թթ. դատապարտվել է ազատազրկման՝ հակասովետական ագիտացիայի և պրոպագանդայի համար նախատեսված հոդվածով։

Երբ Ռազմիկ Զոհրաբյանը կալանավորվում է այն բանի համար, որ անկախ Հայաստան է ուզում տեսնել, Հայաստանից նրա մոտ է գնում իրավապահ համակարգից մի ներկայացուցիչ, ով արդեն շուրջ 8-9 տարի նստած Ռազմիկ Զոհրաբյանին առաջարկում է ազատություն՝ իր սկզբունքներից հրաժարվելու գնով։ Բայց նա հրաժարվում է այդ առաջարկից և ներկայացուցիչը, ով գնացել էր նրա մոտ, նրան է առաջարկում է մի դեղձ և ասում, որ դա իր տան այգու դեղձն է և կրկին առաջարկում ազատության դիմաց, սակայն նա դրանից ևս հրաժարվում է, հանուն անկախ ու ազատ հայրենիք ունենալու իր գաղափարի և ոչ մի կերպ չի ցանկանում վերցնել դեղձը։

Այժմ՝ մեր օրերում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով շուրջ 9 ամիս է կալանավորված է, անցնում է նույն զրկանքների միջով, ինչ զրկանքների միջով անցել են իր կուսակից ընկերները։ Հայաստանի ու Արցախի գոյությունը վտանգի ենթարկածները Հայկական պետություն ունենալու հարցը նորից վիճաբանությունների առարկա են դարձել և զրկում են ազատությունից այդ հայրենիքը ամուր պահել ցանկացող յուրաքանչյուր անձի։

Այսօր առավել քան երբևէ օրհասական է միասնական պայքարը՝ հանուն հայկական Արցախի ու Հայաստանի»։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles