«Նիկոլն ինձ հիշեցնում է Մեծ Բրիտանիայի տխրահռչակ վարչապետ Չեմբեռլենին». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պետք է վախենալ ոչ թե պատերազմից, այլ ՝«խաղաղ» ադրբեջանացումից։

Պատերազմներն աշխարհում հաճախ տեղի ունեցող անխուսափելի պրոցեսներ են։

Ավելին՝ առանց պատերազմների պատրաստ լինելու ազգերը լճանում են ու դառնում անմարտունակ։

Նույնիսկ ամենահզորներն ապահովագրված չեն պատերազմներից։

Հետեւաբար՝ պետք է ոչ թե սարսափել հնարավոր պատերազմից ու ամեն ինչ զիջել պանթուրքիստներին, այլ՝ պետության պաշտպանունակությամբ զբածվել՝ ոտքի տակ չընկնելու համար։

Ամբողջ աշխարհը պատերազմի է պատրաստվում,իսկ Նիկոլը՝ խաղաղ հանձնվելուն։

Նիկոլն ինձ հիշեցնում է Մեծ Բրիտանիայի տխրահռչակ վարչապետ Չեմբեռլենին, որը 1938-ին պատերազմի վախից կնքեց Մյունխենյան պակտը Հիտլերի հետ, բայց ստացավ ոչ միայն անարգանք, այլ նաեւ պատերազմ ու Լոնդոնի ռմբակոծություն։

Եթե Բրիտանիան մնար Չեմբեռլենի հույսին՝ կկործանվեր։

Նրան հանեցին ու վարչապետ դարձավ «պատերազմի կուսակցության» առաջնորդ Չերչիլը՝ բերելով հաղթանակ բրիտանացի ժողովրդին։
Նիկոլը խաղաղություն չի բերելու, նա անվերջ զիջելու է՝ բերելով նոր աղետներ ու պարտություններ։

Հ.Գ. Անբարոյականանում են անմարտունակ հասարակությունները։ Գարեգին Նժդեհ»։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles