Արցախը հանձնած Կառավարությունը 5 մլն դոլար է ստանալու դրսից՝ Արցախի մեր հայրենակիցներին օգնելու համար

Արդեն բոլորի համար ակնհայտ է և տեսանելի՝ Արցախն Ալիևին հանձնած Փաշինյանը Հայաստանի Կառավարության՝ ուղիղ հեռարձակվող նիստերը վերածել է Արցախի մեր հայրենակիցներին փող տալու գործին նվիրված նիստերի։

Արցախցիներին տրված ամեն հազար դրամի համար Փաշինյանը խոսում է շատ երկար, մեկ նիստի ընթացքում տասնյակից ավելի անգամ փորձում ցույց տալ, թե ինքը մեծ մարդասեր է, իսկական պետական առաջնորդ, որը հոգ է տանում փախստական դարձած ամեն հայի կյանքի, դրա որակի, սննդի, կրթության և այլ հարցերի համար՝ դրանց համար վճարելով ՀՀ պետական բյուջեից։ Այն դեպքում, որ արցախահայությունը տնազուրկ և հայրենազուրկ է դարձել նաև Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով:

Բայց կա նաև մեկ այլ, շատ կարևոր հանգամանք: Փաշինյանը ոչ միայն իրեն ազատել է իր համար գլխացավանք համարվող Արցախից, այլև Արցախին ՀՀ պետական բյուջեից միջպետական վարկ տալուց: Չնայած դրան, ՀՀ Կառավարությունը հիմա էլ աշխարհից է փող ստանում՝ Արցախի մեր հայրենակիցներին աջակցելու համար։

Աշխարհի տարբեր երկրներ շտապում են հսկայական գումարներ ուղարկել ՀՀ Կառավարությանը, որպեսզի Արցախը հանձնածները հոգան փախստականների կարիքները։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles