Փաշինյանը 92 միլիոն եվրոյով ավելացրել է պետական պարտքը

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետի պաշտոնը 2018 թվականին ստանձնեց 7 միլիարդ դոլար պետական պարտքի բեռով. Այսինքն՝ դա նշանակում է, որ Փաշինյանից առաջ պաշտոնավարած ՀՀ 3 նախագահները միասին 28 տարվա ընթացքում կուտակել էին ընդամենը 7 միլիարդ դոլարի պետական պարտք։

Փաշինյանը միայն իր պաշտոնավարման 6 տարվա ընթացքում այդ պետական պարտքը 7 միլիարդից հասցրել է 12 միլիարդ դոլարի. 2024 թվականի փետրվարի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 11 մլրդ 943 մլն ԱՄՆ դոլար և տարեսկզբի համեմատ աճել է 97.5 մլն դոլարով։

Հատուկ ենք նշում փետրվարի վերջի տվյալները, քանի որ արդեն մարտ ամսվա դրությամբ պարտքի այդ թիվն ավելացել է 92 միլիոն եվրոյով։

Հիշեցնենք, որ 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, լրագրողներին հրավիրել էր Կառավարության նիստերի դահլիճ ու հայտարարել. «Մեզ համար շատ կարևոր է, որ այնպիսի որոշում կայացնենք, որը մեզ չի ստիպի Հայաստանի արտաքին և պետական պարտքն ավելացնել»։

Ասածին հակառակ՝ օրերս կայացրել են այնպիսի որոշում, որով ավելացրել են պետության պարտքը և հերթական վարկն են վերցրել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից։

Վարկին կից, Հայաստանն այդ բանկից կստանա նաև 16 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամից»:

Ուշագրավ է՝ իշխանությունը, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը, ժամանակ առ ժամանակ հայտարարում էր, թե պետական բյուջեում շատ փող ունենք, հիմա պարտք են վերցրել 2024 թվականի պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար, իսկ որպեսզի Կառավարությունը կարողանա արագ այս վարկը ստանալ, համաձայնել են դրամաշնորհի դիմաց մի շարք ոլորտներում միջոցառումներ և բարեփոխումներ իրականացնել, օրինակ.

Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում և շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում,

Հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում,

Հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացում։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles