Կոբախիձեն և Ստոլտենբերգը հանդիպել են

«Մենք լիովին աջակցում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությանը, Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանի մաս են կազմում», – հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ հայտարարության մեջ: Ստոլտենբերգի խոսքով՝ Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից մեկն է:

Իր հերթին, Վրաստանի վարչապետ Կոբախիձեն նշել է. «Վրաստանը դաշինքի ամենահավատարիմ և վստահելի գործընկերներից մեկն է, ինչը ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել։ Տարիներ շարունակ մեր երկիրն ակտիվորեն մասնակցել է ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող գործողություններին՝ դրանով իսկ զգալի ներդրում ունենալով եվրոատլանտյան ընդհանուր անվտանգության ամրապնդման գործում: ՆԱՏՕ-ն իր հերթին կարևոր դեր է խաղացել և շարունակում է խաղալ Վրաստանի պաշտպանունակության զարգացման գործում»։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles