Կոբախիձեն հանդիպել է Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպում է ունեցել Թբիլիսիում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևի հետ։ Կողմերն անդրադարձել են երկու երկրների ռազմավարական գործընկերությանը և սերտ բարեկամական հարաբերություններին, ընդգծել տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացման կարևորությունը։

Վարչապետն ու դեսպանը քննարկել են տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ ուղղություններով երկու երկրների միջև համագործակցության զարգացման հարցեր։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոբախիձեն առանձին հանդիպում է ունեցել նաև Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի հետ: Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի բարիդրացիական հարաբերություններին և համագործակցության հեռանկարներին։

Վրաստանի կառավարության հաղորդագրության համաձայն՝ ընդգծվել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ Երևանի և Թբիլիսիի միջև ստորագրված համատեղ փաստաթղթի կարևորությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների, ինչպես նաև տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության շուրջ։ Հանդիպմանը կարևորվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles