Ոչնչացվել է Օդեսայի նավահանգստի ռազմական օբյեկտներից մեկը. Զախարովա

«Կալիբր» հրթիռները ոչնչացրել են Օդեսայի նավահանգստի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներից մեկը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղեկությունը հայտնել է Telegram ալիքում։

 

 

«Վլադիմիր Զելենսկին Օդեսայի նավահանգստի գնդակոծությունն անվանել է «ռուսական բացահայտ բարբարոսություն»: Եթե որևէ մեկը դեռ կասի, որ Ռուսաստանի հետ ինչ-որ երկխոսություն է հնարավոր, տեսեք, թե ինչ է կատարվում։ «Կալիբր» հրթիռները ոչնչացրել են նման հայտարարությունների հնարավորությունը»,- գրել է Զախարովան։

 

Ավելի վաղ Ուկրաինան և ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրել են Օդեսայի նավահանգստի ուղղությամբ իրականացված հրթիռային հարձակումների համար։

 

Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 151-րդ օրը։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles