«Տեսել ենք Փաշինյանի հարցազրույցը, չենք կարծում, որ այն մեկնաբանությունների կարիք ունի». Բելառուսի ԱԳՆ

«Բելառուսը Հայաստանի հետ կառուցողական համագործակցություն է ակնկալում նաև հետագայում»․ լրագրողներին ասել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը․ հայտնում է БЕЛТА-ն։

«Այո, մենք տեսել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը France 24 հեռուստաալիքին և չենք կարծում, որ այն մեր կողմից ինչ-որ մեկնաբանությունների կարիք ունի։ Մենք նորմալ շփում ունենք հայ գործընկերների հետ։ Հայաստանը մնում է մեր գործընկերը, ՀԱՊԿ հարցերը մշտապես մեր երկկողմ փոխգործակցության տեսադաշտում են», – ընդգծել է Անատոլի Գլազը։

Նրա խոսքով՝ բելառուսական կողմը հետագայում ևս Երևանի հետ ակնկալում է կառուցողական համագործակցություն արդիական հարցերի ողջ սպեկտրում․

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի գործունեության իրավական ասպեկտներին, այդ կապակցությամբ մենք ոչ մի պաշտոնական ծանուցում չենք ստացել»,- նշել է մամուլի քարտուղարը:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles