Ամերիկյան 60 մլրդ դոլարի օգնությունը նախատեսված է, որպեսզի Ուկրաինայի ԶՈւ-ն չփլուզվի. Politico

Ուկրաինացիները, որոնք մասնակցել են Մյունխենի անվտանգության համաժողովին, մտահոգություն են հայտնել ճակատում ուկրաինական բանակի հեռանկարի վերաբերյալ: Այս մասին փետրվարի 18-ին հայտնել Է Politico ամերիկյան պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Արևմտյան բարձրաստիճան գործիչների խոսքով՝ Ուկրաինան կպարտվի պատերազմում, եթե ԱՄՆ-ից 60 մլրդ դոլարի չափով ռազմական օգնության նոր փաթեթը չհաստատվի: Միևնույն ժամանակ, պարբերականի զրուցակիցներից շատերը դժվարացել են պատասխանել, թե ինչպիսին կլինի Ուկրաինայի հաղթանակը Ռուսաստանի դեմ պատերազմում:

ԱՄՆ Կոնգրեսի հետախուզության կոմիտեի նախագահ, Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Մարկ Ուորների խոսքով՝ Ներկայացուցիչների պալատի կողմից օգնության նոր փաթեթի հաստատումը «բեկումնային» կդառնա Ուկրաինայի համար: Այնուամենայնիվ, Ուորները չի պնդել, որ այդ քայլը կապահովի երկրի հաղթանակը պատերազմում, այլ պարզապես հայտարարել է, որ ամերիկյան օգնությունը Կիևի վերջին հույսն է. «Ես ուկրաինացիների համար կարճաժամկետ հեռանկարում անհրաժեշտ զենք–զինամթերք ձեռք բերելու այլ ուղի չգիտեմ, քան Միացյալ Նահանգներն է»:

Միևնույն ժամանակ, Politico-ի 13 զրուցակիցները դժգոհություն են հայտնել, որ Ուկրաինային աջակցելու ներկայիս ծրագիրը պարզապես ետ կպահի զինված ուժերը փլուզումից՝ զինամթերքի, անձնակազմի պակասի և ռուսական զորքերի կողմից Ավդեևկայի գրավման ֆոնին:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles