Բախվել են Toyota-ն ու «Մուրացան» ծննդատան Honda-ն․ վիրավոր բժշկուհին օգնություն է ցուցաբերել նորածնին

Հունվարի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհից դեպի Հրազդան քաղաք տանող հատվածում՝ Հայ Ֆիդայիներ փողոցում՝ արագաչափի հարևանությամբ, բախվել են Toyota Corolla և Honda CRV մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, , վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Աղբյուրը հայտնում է, որ Honda-ն հաշվառված է Երևանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի հաշվեկշռում և նշված հիվանդանոցի բժշկուհի Մերի Խաչատրյանը մեկնում էր մարզից նորածնին Երևանի բժշկական կենտրոն տեղափոխելու համար։ Ավտոմեքենայի լուսային փարոսիկները եղել են միացված, երբ նրա ու Toyota-ի միջև ճակատային բախում է տեղի ունեցել։

Վիրավոր բժշկուհին հրաժարվել է բժշկական օգնությունից և մարմնական վնասվածքներով մեկնել է նորածնի տուն, տեղում երեխային ինտուբացրել է և մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայով երեխային տեղափոխել «Մուրացան» բժշկական կենտրոն, որից հետո միայն բժշկուհուն տեղափոխել են հիվանդանոց։

«Հրազդան» բժշկական կենտրոն է ժամանել Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles