ՀՀ կենտրոնական բանկում տղամարդը հարձակվել է ոստիկանության ծառայողների վրա

Արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի կենտրոնական բանկում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,, մի քաղաքացի մտել է Վազգեն Սարգսյան փողոցում գործով ՀՀ Կենտրոնական բանկ, որտեղ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կենտրոնական պահպանության բաժնի ծառայող Արմինե Նալբանդյանն այդ քաղաքացուն հորդորել է, որպեսզի անցաթուղթ ստանալու համար ինչպես կարգն է՝ դիմի ընդունարան։

Քաղաքացին ոչ միայն չի մոտեցել ընդունարանին, այլ հարձակվել է Նալբանդյանի վրա, հարվածել դեմքին, ապա հարձակվել է ծառայություն կատարող մյուս աշխատակցի վրա՝ հարվածելով նրա ոտքին։ Բանկում ծառայություն կատարող ոստիկաններն ստիպված ուժ են կիրառել և նրան իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնություն գործադրելու հիմնավոր կասկածով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության կենտրոնական բաժին։

Աղբյուրի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Երվանդ Ս.-ն է։ Դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles